Ղարաբաղյան հակամարտության ամենաբարդ հարցերը դեռ լուծված չեն. Ս. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտությունը չի խոչընդոտի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների հետ կապված ասուլիսում:

«Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը որպես Հայաստան: Լեռնային Ղարաբաղը դրա հետ ոչ մի կապ չունի, ինչի մասին բազմիցս խոսել է Հայաստանի նախագահը», – հայտարարել է նա:

Լավրովը պարզաբանել է, որ հակամարտության ամենաբարդ հարցերն առայժմ լուծված չեն: Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝  Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը հաստատել են խաղաղ կարգավորման սկզբունքներին կողմնակից լինելը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Նշվում է, որ Մաքսային միության երկրների ուղղակի ներդրումները Հայաստան կազմում են 2,1 մլրդ դոլար կամ արտասահմանյան ներդրումների 40%-ը:




Լրահոս