Էրդողանը հաղթել է առաջին փուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է երկրի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 51,7%-ը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Այդ մասին կիրակի երեկոյան լրագրողներին հայտարարել է Թուրքիայի ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենը: Նա, մասնավորապես, ասել է. «Թեկնածու Էրդողանը, քվեաթերթիկների 100%-ի հաշվարկման արդյունքներով, ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը: Ելնելով դրանից՝ ԿԸՀ-ն որոշել է չեղյալ համարել քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները»:

ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ նախագահի ընտրություններում քվեարկության ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

Ավելի վաղ Էրդողանի հաղթանակի մասին հայտարարել էին «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներչը, որի թեկնածուն է Էրդողանը: Իսկ վերջինիս գլխավոր մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իսհանօղլուն ստացել է ընտրողների ձայների 38,9%-ը: Երրորդ թեկնածուն ՝ քրդամետ «Ժողովրդավարություն կուսակցության» համանախագահ Սեյահաթթին Դեմիրթաշը, ստացել է ձայների 9%-ը:




Լրահոս