Հանրապետականները պահանջում են, որ ԱՄՆ-ն հարվածներ հասցնի նաև Սիրիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի սենատոր Ջոն ՄըկՔեյնը համարում է, որ ԱՄՆ-ն պետք է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին օդից հարվածներ հասցնի ոչ միայն Իրաքում, այլև՝ Սիրիայում:

Կիրակի հանդես գալով CNN հեռուստաընկերության եթերում՝ նա, ինչպես և հանրապետական կուսակցության շատ այլ անդամներ, կտրուկ քննադատության ենթարկեց դեմոկրատ նախագահ Բարաք Օբամային Մերձավոր Արևելքում նրա վարած քաղաքականության համար: Այդ քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ն, փաստորեն, դադարել է առաջնորդ լինել երկրագնդի այդ կարևոր մասում. համարում է ՄըկՔեյնը:

Նա մեղադրել է ամերիկյան իշխանություններին այն բանի համար, որ նրանք շատ «նեղ» մոտեցում են դրսևորում «Ւսլամական պետության» ակտիվության բռնկման հանդեպ, ինչը ստեղծված իրավիճակում բավարար չէ:

«Ես օդային հարվածներ կհասցնեի ոչ միայն Իրաքում, այլև՝ Սիրիայում», – հայտարարել է ՄըկՔեյնը: Իբրև նման գործողությունների արդարացում՝ սենատորը նշել է այն փաստը, որ իսլամիստ գրոհայինները, փաստորեն, ջնջել են սահմանները Իրաքի և Սիրիայի միջև. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս