Ինչո՞ւ է ձգձգվում Ադրբեջանում մահացած հայ գերու դիակի արտահանձման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին հակառակորդի գերության մեջ հայտնված և դեռևս անհայտ պայմաններում մահացած, Չինարի գյուղի բնակիչ 33-ամյա Կարեն Պետրոսյանի դին ադրբեջանական իշխանությունները դեռևս չեն արտահանձնել:

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի հասարակայնության և տեղեկատվության բաժնի պետ Զառա Ամատունին տեղեկացրեց, որ կազմակերպությունը դեռևս հայտարարություններ չի անի, պարզապես նշեց, որ ադրբեջանական իշխանությունների և Կարմիր խաչի միջև երկխոսություններ են ընթանում: Իսկ դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրորեն չի մեկնաբանելու:

Հիշեցնենք, որ գերության մեջ հայտնվելուց ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե սրտի անբավարարությունից հանկարծամահ է եղել Կարեն Պետրոսյանը:

Ի դեպ, մահացած գերուն Ադրբեջանը դիվերսանտի պիտակավորում էր տվել:

Ըստ տարածված լուրերի՝ Կարեն Պետրոսյանը դեպքի օրը ալկոհոլի ազդեցության տակ է եղել և հատել է սահմանը: Armlur.am-ի հետ զրույցում Կարենի հայրը` Արտյուշ Պետրոսյանը, տեղեկացրել էր, որ այդ օրը որդին գնացել էր անտառ` փայտի, և հավելել, որ Կարենն ընդհանրապես ռուսերենին չի տիրապետում և չէր կարող ադրբեջանցիներից ռուսերենով թեյ խնդրել:




Լրահոս