Տղան հրաշքով փրկվել է կոկորդիլոսի հարձակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իննամյա բնակիչը հրաշքով փրկվել է 3 մետր երկարություն և 180 կիլոգրամ քաշ ունեցող կոկորդիլոսից: Զարմանալի է, որ երեխային հաջողվել է ոչ միայն փրկվել գիշատիչ սողունից և ընդամենը թեթև վնասվածքներ ստանալ:

Ջեյմս Բարնին Տոխոպեկալիգա լճում լողալիս կողքից սուր ցավ է զգացել: Տղայի խոսքով, սկզբում նա կարծել է, թե ինչ-որ մեկն իր հետ խաղում է: Սակայն երբ հասկացել է, որ իր վրա հարձակվողը կոկորդիլոս է, անմիջապես հասկացել է, թե ինչ պետք է անի: Նա հարվածել է կոկորդիլոսին, ազատվել նրանից և ջրից դուրս պոկվել: «Ես այն կկախեմ իմ պարանոցին և ընկերներիս կպատմեմ այս պատմությունը», – որոշել է Ջեյմսը:

Տեղի իշխանությունները տղայի վրա հարձակված կոկորդիլոսի որս են հայտարարել, գրում է տեղական Orlando Sentinel լրատվամիջոցը: Մի քանի թեթև վնասվածքից բացի՝ Ջեյսը նաև հուշանվեր է ստացել. բժիշկները նրա մարմնից կոկորդիլոսի ատամ են հանել:




Լրահոս