
Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին եւ մասնավորապես դրանց օրինականության ապահովմանն առնչվող հարցեր: Շեշտվել է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարության կարեւորությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: