Թուրքիայի դպրոցներից մեկում թունավորվել են 46 աշակերտներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայի Քարամանի շրջանի դպրոցներից մեկում ջեռուցման համակարգի վթարի հետևանքով առաջացած ծխից 46 աշակերտ է թունավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Ջեռուցման կաթսայի վնասվելու արդյունքում առաջացած ծուխը կարճ ժամանակահատվածում տարածվել է ողջ շենքում: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները երեխաներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:Շրջանի կրթության վարչության պետ Թուրգութ Օզբեքը տեղեկացրել է, որ վթարվել է ջեռուցման կաթսան եւ ծուխն առաջացել է նրանից:




Լրահոս