
Ըստ նախագահական գրասենյակի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է Սկանդինավյան երկրների եւ մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու հարաբերությունների առավել ամրապնդումը:Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու ջանքերը, տարածաշրջանի երկրների և հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ քաղաքականությունը:Արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում դինամիկ զարգացող հարաբերությունների մասին:Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է ԵՄ “Արեւելյան գործընկերության” ծրագրի շրջանակներում համագործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: