Կլոզեն ավարտեց կարիերան Գերմանիայի հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն հայտարարել է հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին. տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:

Նա Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս 2001 թվականից` անցկացրած 137 խաղում խփելով 71 գոլ:

Հիշեցնենք, որ Կլոզեն «Մունդիալ-2014»-ում խփեց 2 գոլ և մունդիալների պատմության մեջ խփելով 16 գոլ՝ դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու:




Լրահոս