Խեդիրան կտեղափոխվի «Չելսի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի»  կիսապաշտպան Սամի Խեդիրան հաջորդ տարվա ամռանը կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:

Գերմանացի կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ու գալիք մրցաշրջանի ավարտից հետո կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:

Խեդիրան որոշել է կրկին խաղալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, ում հետ աշխատել է նաև իսպանական ակումբում: Նշենք, որ Խեդիրան վնասվածքի պատճառով բաց  էր թողել 2013/14 մրցաշրջանի մեծ մասը:




Լրահոս