Դժվար է հավատալ, որ ԱՄՆ չգիտի, թե ով է Դոնեցկի մոտ կործանել մալայզիական Բոինգ 777-ը այն դեպքում, երբ լրտեսություն իրականացնող ամերիկյան արբանյակները վերահսկում են այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցւիչների պալատի նախկին անդամ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ռոն Փոլը:
«Այն ամենը, ինչ աշխարհը լսեց ԱՄՆ-ից, դա այն էր, որ նա չունի ավիավթարին Ռուսաստանի մասնակցության ապացույցներ: Միաժամանակ ԱՄՆ-ի քարոզչությունը համոզեց հասարակ ամերիկացիներին Մոսկվայի մեղավոր լինլու մեջ»,- նշել է քաղաքական գործիչը:
Նախկին կոնգրեսականի կարծիքով, երբ փաստերը հակասում են ամերիկյան կառավարության հայտարարություններին, դրանք երբեք չեն հրապարակվում՝ ելնելով ազգային շահերից, տեղեկացնում է РИА Новости-ին:
«Լուրջ միջազգային միջադեպը շարունակում է հարցեր առաջացնել: Ափսոս, որ մենք չենք կարող հույս ունենալ, որ մեր կառավարությունը կասի ճշմարտությունը և ապացույցներ կներկայացնի, թե ով, ինչ և երբ է արել», – գրում է Ռոն Փոլը: