Վարչական դատարանը մերժեց գործարար, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի դիմումը՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 28.03.2012թ. թիվ 6-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որի համաձայն՝ ԸԸՀ–ն հրաժարվել էր նրան գրանցել պատգամավորի թեկնածու: Հիշեցնենք, որ մարտի 28-ին թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանն առաջարկել էր որպես պատգամավորի թեկնածու չգրանցել Խաչատուր Սուքիասյանին, ում թեկնածությունը սատարում էր Հայ Ազգային Կոնգրեսը: Հանձնաժողովը համապատասխան որոշում էր կայացրել՝ հայտարարելով, որ միայն երեք թեկնածուների՝ Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանի, ՀՀԿ-ի կողմից սատարվող Գարեգին Նուշիկյանի և անկուսակցական Գագիկ Շահնազարյանի փաստաթղթերն են համապաստախանում պահանջներին: Մերժման համար հիմք էր ծառայել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տեղեկանքը, ըստ որի՝ Սուքիասյանը վերջին 5 տարիներին 10 ամիս եւ 20 օր Հայաստանում չի ապրել։
Վարչական դատարանը մերժեց Խաչատուր Սուքիասյանի դիմումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ