Արևմուտքը չպետք է թույլ տա Ուկրաինայի «հումանիտար գրավումը» Մոսկվայի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և իր դաշնակիցները պետք է ամեն բան անեն, որպեսզի թույլ չտան Ուկրաինայի «հումանիտար գրավումը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, գրում է The Washington Post-ն իր խմբագրականում: Թերթի կարծիքով, Ուկրաինայի արևելքում ռազմական օպերացիան պետք է շարունակվի Արևմուտքի օգնությամբ:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Մոսկվայի կողմից Ոկրաինային հումանիտար օգնության տրամադրումը կարող է քող լինել տարածաշրջանում ռուսաստանյան ներկայության ապահովման համար:

Թերթը գրում է, որ արևմտյան դաշնակիցները պետք է պատրաստ լինեն օպերատիվ արձագանքել այն դեպքում, եթե հումանիտար առաքելությունը հատի Ուկրաինայի սահմանը: Պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, համաձայնել են Ուկրաինայի նախագահի այն փաստարկների հետ, թե երկրի արևելքում իրականացվող ռազմական օպերացիայի նպատակը ոչ թե հաղթանակն է Ռուսաստանի նկատմամբ, այլ Ուկրաինան փրկելը:




Լրահոս