Պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես ներկայացրեց 2011թ. տարեկան զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. տարեկան զեկույցի պաշտոնական ներկայացումը։ Ներկայացվեցին զեկույցում տեղ գտած մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները և թերացումները առանձին ոլորտների համար պատասխանատու 25 պետական մարմինների գործունեության համատեքստում։
Միջոցառմանը ներկա էին տարբեր բնագավառներում գործող մոտ 80 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք զանգվածային լրատվամիջոցներ։
Զեկույցի ներկայացումը Պաշտպանն սկսեց՝ անդրադառնալով տարեկան զեկույցին անդրադարձած մի քանի պետական մարմինների արձաքանքների մեջբերումներից, որոնց տվեց հանգամանալից մեկնաբանություններ։
,Խոսքի ազատության մասով ամենավատ վիճակը հեռուստատեսությունում և ռադիոյում էե,- նշեց Պաշտպանը:
Պաշտպանը նշեց նաև, որ բացի այս պաշտոնական ներկայացումից զեկույցն, ըստ օրենքի, պետք է ներկայացվի նաև ԱԺ լիագումար նիստի ժամանակ՝ գարնանային նստաշրջանում։ ,Տեսնենք, թե ինչպես դա կկազմակերպվի այս նախընտրական շրջանումե,- ելույթի ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։
Խոսելով Մարդու իրավունքների պաշտպանի քաղաքական կողմնորոշվածության մասին, Կարեն Անդրեասյանն ասաց ,Այսօրվա պաշտպանն անկլան պաշտպան է, ես չունեմ կլան և չեմ պատկանում որևէ կլանի: Դա պետք է լիներ իմ ուժը, հզորությունը և դա է ճիշտը, ըստ Սահմանդրության, ըստ օրենքի, ըստ փարիզյան սկզբունքների, ըստ բոլոր երկրների օմբուդսմենների: Բայց դա իմ թուլություններից մեկն էե։
Նա նշեց, որ այսօր Պաշտպանն օժանդակություն կամ օգնություն չի ստանում ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կողմից։
,Նման կրակահերթերի տակ աշխատելու երկու ճանապարհ կա. կամ ապօրինի եղանակով ինտեգրվում ես որևէ կլանի և վայելում, կամ պետք է զգաս աշխատանքի ամբողջ ծանրությունը և հրաժարական տասե։
Սակայն եթե նա լիներ թույլ մարդ վաղուց հրաժարական էր տվել, իսկ ինքն առնվազն 5 տարի դեռ լինելու է այս պաշտոնին և հետամուտ է լինելու խնդիրներին:
Ինչպես բազմիցս նշել է, այսօր էլ Պաշտպանը նշեց, որ ունի երեք գործառույթ՝ դիտորդ, միջնորդ և անհատական գործերով պաշտպան։
,Որպես դիտորդ համարում եմ, որ այս ինստիտուտը և ես եղել ենք ազնիվ, իսկ որպես միջնորդ մենք փոքր հարցերում ենք կարողացել ուժեղ լինել, իսկ մեծ հարցերում մեր միջնորդական դերը տապալվել է: Իսկ որպես առանձին գործերով պաշտպան ես ամենաուժեղն եմե, -նշեց Կարեն Անդրեասյանը։
Խոսելով Պաշտպանի ինստիտուտի և դրական առաջընթացների մասին Պաշտպանը նշեց. “Երեսունչորս տոկոսով աճել են դրական գործերը, ստանալով իրավական պաշտպանություն, 29 %-ով դիմունների քանակը նույնպես աճել է, ինչը վկայում է, որ մեր կառույցի նկատմամբ վստահությունը մեծանում է”։
Միևնույն ժամանակ Պաշտպանը կոչ արեց լրատվամիջոցներին, որ նույնիսկ եթե տալիս են որակումներ, ապա զգույշ լինեն իրենց ձևակերպումներում, որ չպակասի քաղաքացու հավատը Պաշտպանի ինստիտուտի նկատմամբ։ “Ես իմ մասին չեմ մտածում՝ որպես անձ, որպես Կարեն Անդրեասյան, ես անհանգստանում եմ այն քաղաքացիների համար, որոնք կարող էին դիմել, սակայն չեն դիմի Պաշտպանին՝ կասկածելով նրա թուլության վրա”։
Տարեկան զեկույցի հետ զուգահեռ ներկայացվեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոցելի խմբերի և քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն առնչվող 2012-2017թթ. ռազմավարությունը, որը մշակվել է միջազգային զեկույցներում արտացոլված, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, առանձին անհատների, միջազգային հանրության կողմից բարձրացված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան զեկույցում ներառված կարևորագույն խնդիրների հիման վրա։ Փաստաթղթում ներառված են այն խնդիրներն ու ծրագրերը, որոնց Պաշտպանի գրասենյակն անդրադառնալու է առաջիկա 5 տարիների ընթացքում։




Լրահոս