Ինչպես է «Բեն Լադեն» էմիգրանտն ապօրինի հատում ԱՄՆ սահմանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր վավերագիր Ջեյմս Օ՝Քիֆը Project Veritas-ից հատել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը «Ալ Ղաիդա» խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի զգեստով, գրում է The Washington Times-ը: Ակտիվիստն անցել է սահմանը Ռիո Գրանդե գետի մոտակայքում: Ինչպես հայտարարել է Օ՝Քիֆը, նա ցանկացել է ցույց տալ, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանն անխոցելի չէ:

Իր ակցիան ներկայացնող տեսագրությունը վավերագիրը տեղադրել է YouTube-ում:
Ակտիվիստը նշել է, որ սահմանը հատելիս ԱՄՆ իրավապահ մարմինների ոչ մի ներկայացուցիչ չի նկատել իրեն: Նրան հաջողվել է կրկին անցում կատարել, այս անգամ՝ Բեն Լադենի կերպարով:




Լրահոս