Վերին Լարսի անցակետում կուտակումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել է Armlur.am-ը, արդեն մի քանի օր է՝ Վերին Լարսի անցակետում մարդկային կուտակումներ են առաջացել:

Շարունակվո՞ւմ է արդյոք այս իրավիճակը, ի՞նչ փոփոխություններ կան, կարգավորվե՞լ է արդյոք իրավիճակը սահմանային հատվածում և, ի վերջո, ինչի՞ց են առաջացել մարդկային կուտակումները:

Այս և նմանատիպ հարցերի պատասխանները ճշտելու նպատակով Armlur.am-ը զրուցեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ: Վերջինս փաստեց, որ համաձայն վերջին տվյալների՝ կուտակումներն ամբողջությամբ չեն վերացել:

«Կուտակումների պատճառը մարդկանց մեծ և չնախատեսված հոսքն էր: Եթե պայմանականորեն նշենք, անցակետից միաժամանակ կարող էր օգտվել, ասենք, 500 մարդ, բայց այդ պայմանականությունը խախտվել է, և անցակետով ավելի մեծ քանակությամբ մարդկային հոսք է գրանցվել»,- ասաց Տ. Բալայանը:

ԱԳՆ մամուլի խոսնակի հավաստմամբ` իրենք անում են ամեն ինչ՝ կուտակումներից խուսափելու համար, բայց թե կուտակումները որքան կշարունակվեն, նա ստույգ չի կարող ասել:




Լրահոս