Վերին Լարսում կուտակումները մարդկանց` ավելի մեծ հոսքի հետևանք են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերին Լարսի անցակետում, արդեն մոտ տասը ժամ է, հազարավոր հայեր են հավաքվել, ուշաթափություններ են լինում, և մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի հերթ է գոյացել:

Ինչպես տեղեկանում ենք SHAMSHYAN.com-ից, կանայք և երեխաները չեն դիմանում շոգին ու սպասողական վիճակին: Սակայն անցակետից չեն փոխանցում, թե ինչն է պատճառը, որ մարդկանց պահում են նման սպասողական վիճակում:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ահազանգ է ստացվել, որ Վերին Լարսի անցակետում հայերին չեն թույլատրում հատել սահմանը, և հերթեր են գոյացել։

Իսկ Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով գործում է, և որ որոշակի կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում:




Լրահոս