Կոնտեն կարող է դառնալ Իտալիայի հավաքականի մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն օրեր առաջ զբաղեցրել է Կարլո Տավեկիոն:

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տավեկիոն միանգամից անցել է իր աշխատանքին և նախ ցանկանում է լուծել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի հարցը:

Նշվում է, որ հավաքականը գլխավորելու ամենահնարավոր թեկնածուն Անտոնիո Կոնտեն է: Տավեկիոն արդեն զրուցել է այս հարցով Կոնտեի հետ, իսկ վերջինս էլ դեմ չէ մարզչական կարիերան Իտալիայի հավաքականում շարունակելու մտքին:




Լրահոս