Սաակաշվիլին այցելել է Բաթումի պայթյունից տուժածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին երեկ այցելել է Բաթումում տեղի ունեցած պայթյունից տուժածներին:Հիշեցնենք, որ Լերմոնտովի անվան փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում գազի արտահոսքի պատճառով գրանցվել էր պայթյուն, ինչից տուժել էր 4 մարդ, այդ թվում նաեւ կես տարեկան մի երեխա: 
Հիվանդանոցում Սաակաշվիլին հայտարարել է, որ տուժածներին ցուցաբերվելու է անհրաժեշտ օգնություն: Աջարիայի կառավարության ղեկավար Լևան Վարշալոմիձեն հայտարարել է, որ իրենք շուտափույթ վերականգնելու են պայթյունից վնասված բնակարանները: Վնասվել են նաև շենքի առջև կանգնած մի շարք ավտոմեքենաներ:




Լրահոս