Հայաստանում արդյունաբերության աճը կազմել է 0 տոկոս․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության աճը կազմել է 0 տոկոս, այսինքն` աննշան աճ անգամ չի արձանագրվել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը պնդեց. «Արդեն իսկ տնտեսական աճը մեզ մոտ վեցը տարիների ընթացքում, ըստ էության, որպես այդպիսին չի եղել: Իհարկե, դա պատճառաբանվեց ֆինանսական ճգնաժամով, չնայած որ գոնե ՀՀ-ի կտրվածքով այդքան էական ազդեցություն պետք է որ այն չունենար: Ավելի շուտ դա պայմանավորված էր ընդհանուր տնտեսական քաղաքականությամբ, որը իրականացվեց այս չորս տարիների ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է այս ժամանակահատվածին, բնականաբար քաղաքական առումով երկիրը գտնվեց ամենազանազան վայրիվերումների մեջ: Մասնավորապես տեւական ժամանակ եվրոասոցացման, Արեւելյան գործընկերության մասով բանակցություններ էր ընթանում: Սրանց հաջորդեց Եվրամիությունը, Մաքսային միությունը, որն այս պահի դրությամբ կայացած չէ եւ սրանց գումարած Արեւմտյան երկրների կողմից կիրառված տնտեսական սանկցիաները: Այս ամեն ինչը մեծ համամասնություններով ունենում է իր ազդեցությունը տնտեսական աճ չգրանցելու համար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս