«Պայմանական վաղաժամկետ ազատման» համակարգի նոր մոդել է մշակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման 100-օրյակի առթիվ հրավիրված էր մամուլի ասուլիս, որտեղ փոխնախարարները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձան նաև «պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման» համակարգին:

Փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել առկա համակարգի թերությունների հետ կապված: Նա նշեց, թե գործող համակարգը ձևավորվել է դեռևս 2005-2006թթ., ձևավորված է եռաստիճան համակարգ:

«Առաջին փուլում ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովն է որոշում կայացնում, հետո՝ անկախ հանձնաժողովը, ապա` դատարանը», – ասաց նախարարը՝ հավելելով, թե բազմաթիվ բողոքներ կան, և նոր մոդել է մշակվել:

Նրա խոսքով` ուրբաթ օրը տեղի կունենա նոր մոդելի քննարկումը, և այն վերջնական տեսքի բերելուց հետո կներկայացվի լայն հասարակությանը:




Լրահոս