Եվրանեսթ-ում հայկական պատվիրակությունն այսօր կվերադառնա Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Եվրանեսթ”-ում հայկական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Հայաստան: Անդրադառնալով Բաքվում տեղի ունեցած զարգացումներին, եւ մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին՝ վերջինս ասաց, որ այս մասին առավել մանրամասն պատվիրակության ներկայացուցիչները մեկնաբանություններ կտան Հայաստան վերադառնալուց հետո: Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 1-ին մեկնել է Բաքու` մասնակցելու “Եվրանեսթ” խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը:




Լրահոս