Ռունին՝ «Մանչեստեր Յունայթեդի» ավագ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին արժանացել է «Մանչեստեր Յունայթեդի» ավագի թևկապին. մանկունյացիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հենց նրան է նշանակել թիմի ավագ «Վալենսիայի» դեմ սպասվելիք խաղում:

Փոխավագի դերը կստանձնի կիսապաշտպան Դարրեն Ֆլետչերը:

«Թիմի ավագ նշանակվելը մեծ պատիվ է ինձ համար: Ես այդ գործը կիրականացնեմ հատուկ հպարտությամբ»,-ասել է Ռունին «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:




Լրահոս