Մոսկվա գետում կնոջ գլխով պայուսակ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա գետում գտնվել է պայուսակ, որի մեջ էղել է 1 ամիս առաջ սպանված կնոջ գլուխը: Այս մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Վերջինիս խոսքով՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 16:25-ին, ձեռնարկության պահակային ծառայողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ժամը 16:10-ին Ավտոզավոդսկայա փողոցի թիվ 25 տան կից տարածքում Մոսկվա գետում հայտնաբերել է կտորից պայուսակ, որի մեջ գտնվում է մարդու գլուխ: Ենթադրաբար, դա եղել է 1 ամիս առաջ սպանված կնոջ գլուխը:

Քննչական կոմիտեի մոսկովյան վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան հայտնել է, որ այդ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել` «սպանություն» հոդվածով:




Լրահոս