Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 98-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է «Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը», որը կազմվել է ակտիվիստների և երկրի քաղաքացիական հասարակության կառույցների համատեղ ջանքերով:

Օգոստոսի 8-ին հրապարակված ցանկում ներառված է 97 մարդ: Սակայն դրանից հետո ձերբակալվել է իրավապաշտպան Ինտիգամ Ալիևը, որին ակտիվիստները նույնպես քաղբանտարկյալ են համարում, տեղեկացնում է «Ковказский узел» կայքը:

Facebook սոցկայքում հրապարակված տեղեկատվության նախաբանում ասվում է, որ ցանկը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում քաղբանտարկյալների գնալով խորացող խնդրի վրա:




Լրահոս