Ճապոնիան բողոքում է Ռուսաստանի զորավարժությունների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիան Ռուսաստանին բողոք է ներկայացրել երեքշաբթի Կուրիլյան կղզիների մոտ սկսված զորավարժությունների կապակցությամբ: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է Տոկիոյում ՌԴ դեսպանատան մամլո կցորդ Ալեքսանդր Բոնդարենկոն:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ ՌԴ-ի կողմից Հարավային Կուրիլյան կղզիներում զորավարժությունների անցկացումն անընդունելի է Տոկիոյի համար, և խոստացել էր «Ռուսաստանին խիստ բողոք հղել» այս կապակցությամբ:

Ավելի վաղ Ճապոնայի արտաքին գերատեսչությունում նշել են, որ տեղեկատվություն են հավաքում զորավարժությունների մասին: Ինչպես ասվում է Ճապոնիայի արտգործնախարարության հայտարարությունում, զորավարժություններն անցկացվում են այն տարածքում, որը այդ պետությունը համարում է իր անքակտելի մասը:




Լրահոս