Վերհանվեցին ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ներկայում կա  ցմահ ազատազրկման դատապարտված 104 անձ:  Այդ անձանց իրավունքների ապահովման,  քրեակատարողական հիմնարկներում նրանց պահման պայմանների հետ կապված խնդիրները գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրանց պահման պայմաններին, գործնականում դատապարտյալներին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի արդյունավետությանը, դատապարտյալներին պահելու ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխության ժամկետներին ու ընթացակարգին, ցմահ ազատազարկման դատապատվածներին այլ դատապարտյալներից անջատ պահելուն և այլն:

Միջազգային փորձի և ոլորտի միջազգային չափանիշների հիման վրա հիշյալ խնդիրներին տալ օրենսդրական և գործնական արդյունավետ լուծումներ: Խոսքը հատկապես վերաբերում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգերի կատարելագործմանը, ազատման համար օրենքով առավել օպտիմալ ժամկետներ նախատեսելուն, դատապարտյալների իրավունքների իրականացման գործուն միջոցներ սահմանելուն նրանց նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս և այլն: Ցմահ ազատազրկվածների խնդիրները վեր հանելու և օրենսդրական փոփոխություններ նախատեսելու  կարևոր նշանակություն ունեցավ ցմահ ազատազրկված Կարեն Բոյաջյանի  դեպքը: Նրա առողջական խնդիրները պարզելու համար կազմակերպվել է քաղաքացիական հոգեբուժարանում դատապարտյալի առողջության փորձաքննության անցկացումը, որից հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Լուծվել են քրեակատարողական համակարգի բուժական անձնակազմի վերապատրաստման խնդիրները: Միջազգային գործընկերների հետ մշակվում է քրեակատարողական համակարգի բուժական ծառայության նոր մոդելը:




Լրահոս