Ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքները խախտվել են. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցմահ ազատազրկման դատապարտված անձը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր նախընտրած բժշկի մոտ եւ իր հաշվին ստոմատոլոգիական բժշկական օգնություն ստանալուն աջակցելու համար:

ՄԻՊ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, դիմումատուի պնդմամբ՝ նշված խնդրանքով բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, սակայն ստացել է նույնաբովանդակ պատասխաններ, որ անհրաժեշտ բժշկական օգնությունը կարող է կատարվել նրա նախընտրած բժշկի կողմից՝ սահմանված կարգով բժիշկ-մասնագետին հրավիրելով պատժի կրման վայր: Քաղաքացին հրաժարվել է ստանալ համապատասխան օգնությունը քրեակատարողական հիմնարկում՝ պայմանավորված առկա տեխնիկական միջոցների բացակայությամբ: Ավելին, քրեակատարողական հիմնարկում իր նախընտրած բժշկի կողմից ստացված խորհրդատվությամբ անձին ցուցվել է ատամի իմպլանտացիա, որը հնարավոր չէ կատարել ՔԿՀ-ում:

Հաշվի առնելով քաղաքացու դիմումն ու ստացված պարզաբանումները՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ առաջարկելով ՀՀ արդարադատության նախարարին ապահովել ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքը:

Արդյունքում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության որոշմամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձը տեղափոխվել է իր կողմից նախընտրած ատամնաբույժի մոտ, իր հաշվին անցել է հետազոտություններ եւ ստացել համապատասխան բուժօգնություն:

 Տպել




Լրահոս