Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարող է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել մադրիդյան ակումբը: Այդպիսի տեղեկություններ են հրապարակում իսպանական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ «Ռեալ»-ը ցանկանում է փոխհատուցել Տոնի Կրոսի և Խամես Ռոդրիգեսի ձեռքբերման ծախսերը՝ 100 մլն եվրո:
Իսպանացու կարիերայի շարունակման հավանական եղանակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է, որի կազմում կիսապաշտպանը հանդես էր գալիս մինչև 2009թ.՝ «Ռեալ» տեղափոխվելը:
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման: