Մենք արժանի էինք այս ուշ գոլին, մեզ շատ էին քննադատում. Տոնի Կրոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Շվեդիայի նկատմամբ տոնած հաղթանակն աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում (2:1):

«Ռեալի» ֆուտբոլիստը խաղի 95-րդ րոպեին դարձել է հաղթական գոլի հեղինակը:

«Կարծում եմ` մենք արժանի էինք այս ուշ գոլին: Մեզ շատ էին քննադատում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Գերմանիայում շատերն ուրախ կլինեին, եթե մենք դուրս թռչեինք»,-ասել է նա:




Լրահոս