Շոտլանդական Էդինբուրգ քաղաքի բնակիչ, ձևավորող Ուիլլի Սիբբալդը, ով Lotto վիճակախաղով 7 մլն եվրո է շահել, գումարը կիսելու է իր ընկերոջ՝ Ռեբ Լեյդենի հետ. տեղեկացնում է BBC-ն:
Սիբբալդն ու Լեյդենը ընկերություն են անում արդեն 17 տարի: Ավելի վաղ նրանք պայմանավորվել էին, որ վիճակախաղում նրանցից մեկի շահելու դեպքում նա կկիսվի ընկերոջ հետ: Երկու շոտլանդացիներն էլ երկար տարիների ընթացքում մասնակցել են յուրաքանչյուր շաբաթ անցկացվող վիճակախաղերին: Ամեն անգամ նրանք երկուական տոմս են գնում:
Երբ շոտլանդացիներն իմացել են շահումի մասին, երկուսն էլ հանդիպել են իրենց գործատուների հետ և հայտարարել, որ այլևս աշխատանքի չեն գնալու։