Հոլի Բերին դարձավ 48 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամերիկացի դերասանուհի Հոլի Բերիի ծննդյան օրն է: Նա առաջին աֆրոամերիկացի դերասանուհին է, ով արժանացել է «Օսկար» մրցանակի (2002 թ.): Դերասանուհին նաև «Ոսկե Գլոբուս» (2000 թ.) և «Էմմի» (2000 թ.) մրցանակների դափնեկիր է:

Դերասանուհի դառնալուց առաջ Բերին մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթների՝ գրավելով առաջին հորիզոնականը: Նրա հաջողությունը սկսվեց 1992 թվականին, երբ խաղաց «Բումերանգ» ֆիլմում: Բերին առավել հայտնի դարձավ նոր հազարամյակում՝ Storm in the X-Men ֆիլմում, Swordfish և Die Another Day ֆիլմերում իր խաղացած դերերի շնորհիվ: Նշված վերջին ֆիլմում դերասանուհին խաղում էր Bond Girl Jinx-ի դերը: Բերին հաջողության հասավ նաև 2010 թվականին Cloud Atlas (2012 թվական) և The Call (2013 թվական) ֆիլմերի շնորհիվ:




Լրահոս