«Ռոյալ-Արմենիա» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ռեժիմի ժամկետը կերկարաձգվի: Նման որոշում ընդունվեց այսօր տեղի ունեցած կառավարության նիստում:
Ըստ այդմ՝ կառավարությունը որոշում է. «Թույլատրել «Ռոյալ-Արմենիա» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ C 35565, 2013 թվականի սեպտեմբերի 26-ի հայտարարագրերով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` համապատասխանաբար մինչև 2015 թվականի մարտի 13-ը, 2015 թվականի մարտի 26-ը և 2015 թվականի մայիսի 29-ը:
ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված` 2100 կգ նետտո քաշով լուծվող սուրճ «Arabica» տեսակի, 8400 կգ նետտո քաշով լուծվող սուրճ «Robusta» տեսակի, 16450 կգ նետտո քաշով չոր սերուցքի փոխարինիչ, 8665 կգ նետտո քաշով փաթեթավորման նրբաթիթեղ, 5024 կգ նետտո քաշով պոլիպրոպիլենային թաղանթ տոպրակների համար ապրանքատեսակներն արտահանելու անհրաժեշտությամբ: