Մխիթարյանի գոլն օգնեց «Բորուսիա»-ին նվաճել Սուպերգավաթը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությանը մրցում էին Մյունխենի «Բավարիա»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն:

Խաղի առաջին իսկ րոպեներից գնդակին առավելապես տիրում և վտանգավոր պահեր էր ստեղծում դորտմունդյան թիմը, իսկ արդեն 23-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին դորտմունդցիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ խաղակեսում ևս դորտմունդցիներն առավելապես ակտիվ էին, և 62-րդ րոպեին Օբամեյանգը կրկնապատկեց խաղի հաշիվը:

Այսպիսով, երկրի փոխչեմպիոն «Բորուսիան» նվաչեց Գերմանիայի Սուպերգավաթը:




Լրահոս