Բիշարյանի որդին ՕԵԿ-ում հայհոյանք տվող է «աշխատում». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը թուլացել է արդեն, փոխարենը, սակայն, շարունակվում է թեժանալ «Օրինաց երկիր» կուսակցության եւ Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ առկա տարածքային վեճը:

Երեկ բանը հասավ նրան, որ ապօրինի շինարարությունը կանխելու համար համալսարանի բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ ՕԵԿ-ի երկաթե պատնեշը տապալեցին գետնին: Քիչ մնաց երկու կարկառուն ՕԵԿ-ականներ՝ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, մահացու վնասվածքներ ստանային: Փառք Աստծո, նրանք ողջ ու առողջ են: Եվ այդ ընթացքում իր «տաղանդով» փայլեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի որդին՝ Կարեն Սարգսյանը: Նա մոր ներկայությամբ խուլիգանական հայհոյանքներ էր տալիս համալսարանի անձնակազմին:

Երեւում է՝ նախկին ուսուցչուհի Բիշարյանի որդին մանկուց լավ է սերտել «հայհոյելու արվեստը»: Ինչպես համացանցում, այնպես էլ հասարակական վայրերում, Կարենը ի ցույց է դնում իր լկտի բառապաշարը՝ տպավորություն ստեղծելով, թե ՕԵԿ-ում հայհոյանք տվող է «աշխատում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս