Հակառակորդի ներթափանցումների ժամանակ ժողովուրդը կարողանում է օգնել զինվորականներին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Ապարանի նախկին քաղաքապետ, Ապարանի գնդի հրամանատար, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը կարծում է, որ սահմանամերձ շրջաններում հակառակորդի ներթափանցումները հաճախ սովորական առօրյա են, և ժողովուրդը կարողանում է օգնել զինվորականներին:

«Այդ տարածքներում ապրողները հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, սպաներ են, իրենց ընտանիքները իրենց նման զինծառայողներ են: Երեխեքը զենքի էլ են տիրապետում: Եթե ինֆորմացիա կա, որ դիվերսիա է եղել, ապա արագ օպերատիվ գործողություններ են ձեռնարկվում, ներգրավելով բոլոր ուժերը, նաև նրանց, ովքեր ռեզերվում են: Բնակիչները սովորաբար մասնակցում են այդ պրոցեսին և եթե տեղեկություն ունեն, որ ներթափանցել են, արագ գործողություններ են իրականացնում»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս