
Անհայտ անձինք, հավանաբար, կոտրել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Թվիթերի էջը և նրա անունից այնտեղ գրառումներ արել:
Դրանցից ամենահետաքրքիրն այն գրառումն է, որտեղ Մեդվեդևը, իբր, ներողություն է խնդրում Ռուսաստանի կառավարության գործողությունների համար. «Հրաժարական եմ տալիս: Ամոթ է կառավարության գործողությունների համար: Ներեցեք»:
Կան նաև մի շարք այլ հուշագրավ գրառումներ, որոնցում, մասնավորապես, ասվում է. «Ի դեպ, անձնագրով WiFi-ի և ինտերնետում ակտիվության կարգավորման կառավարության այլ նախաձեռնությունների մասին… Ստիպեցին, իսկ գուցե, ավելի լավ կլինի արգելե՞լ էլեկտրականությունը: Խոստանում եմ, կառավարությունը մոտ ժամանակներս կմտածի այդ մասին: Սակայն՝ առանց ինձ»: