Առանց ԵՏՄ՝ ճգնաժամն էլ ավելի մեծ ազդեցություն կունենար հետխորհրդային պետությունների վրա. Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Դմիտրի Մեդվեդև կարծում է, որ եթե չստեղծվեր Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), ապա ճգնաժամը շատ ավելի ուժեղ կազդեր փոխադարձ առևտրի վրա: Վերջինս նման կարծիք էր հայտնել Եվրասիական տնտեսկան հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ:

«Եթե չլիներ Եվրասիական տնտեսական միությունը, ապա, ամենայն հավանականությամբ, մեր երկրի համար ներկայիս միանգամայն ոչ բարենպաստ պայմաններում, որոնք անդրադառնում են նաև մեր դաշնակից երկրների վրա, առևտրի ծավալների նվազումը շատ ավելի խորը կլիներ»,- ասել է Մեդվեդև:

Իր կողմից Խրիստենկոն նշել է, որ առևտրի հետ կապված իրավիճակն այնքան էլ բարենպաստ չի ու բացասական դինամիկա է ցուցադրում:




Լրահոս