ԱՄՆ-ում բախումները չորրորդ օրն է, ինչ չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում չորս օր է՝ շարունակվում են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև: Մարդկանց դժգոհության պատճառ է դարձել երիտասարդ աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի մահը, որին շաբաթ օրը գնդակահարել էին Սեն-Լուիսի ոստիկանները:

Սենտ-Լուիսի արվարձանում, չնայած ցրվելու՝ ոստիկանության կարգադրությանը, մեծ թվով մարդիկ են հավաքվել: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
Ոստիկանության աշխատակիցների խոսքով, Բրաունը մի քանի հրազենային վնասվածքներ է ստացել ոստիկանության մեքենայում սկսված քաշքշուկի ժամանակ, սակայն վկաները պնդում են, որ Բրաունը զինված չի եղել, և նրան գնդակահարել են, երբ նա կանգնած է եղել ձեռքերը վեր բարձրացրած:

Չորեքշաբթի Սենտ Լուիսի ոստիկանական վարչությունը խնդրել է ցուցարարներին բողոքի ակցիա անցկացնել միայն ցերեկը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ցրվել մինչ մութն ընկնելը: Ավելի վաղ գրանցվել են կողոպուտի դեպքեր, այրվել է խանութներից մեկը: Ոստիկանությունը մի քանի մարդ է ձերբակալել, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս