Հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի նոթատետրի էջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի նոթատետրի էջը, որը բացահայտում է, որ նկարիչը նույնպես սիրել է նախապես պլանավորել իր օրը: 1510 թվականին գրված օրվա ծրագրերի ցանկում Լեոնարդոն նշել է, որ իրեն անհրաժեշտ է գտնել մարդկային գանգ, ուսումնասիրել ուղեղի որոշ հատվածներ և նկարագրել կոկորդիլոսի ծնոտը: Նկարիչը նաև գրել է, որ ինքը պետք է կավիճ ու թուղթ գնի: Այս ցանկը մայիսի 4-ից կներկայացվի հանրությանը Բուքինգեմյան պալատում՝ տարբեր նոթատետրերից 80 այլ էջերի հետ:




Լրահոս