Ժողովուրդ. Ազգային ժողովում գործող ճաշարանի աշխատակիցների իրական թիվը թաքցվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ որ Ազգային ժողովում գործող ճաշարանի աշխատակիցների իրական թիվը թաքցվում է, բացի այդ, այնտեղ այցելուներին ՀԴՄ կտրոն չի տրվում: Սրա վերաբերյալ թերթի հարցմանն Աժ-ից հայտնել են, թե հանրային սննդի գործունեությունն իրականացնում է “Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ” ՍՊԸ-ն, որի առնչությամբ հարցերին կարող է պատասխանել Պետեկամուտների կոմիտեն: ՀՀ կառավարությանն առընթեր այս մարմինն էլ պատասխանել է. “2011 թ. հոկտեմբերից կազմակերպությունը հայտարարություն է ներկայացրել գործունեության դադարեցման մասին”: Այսինքն` համաձայն ՊԵԿ տրամադրած տեղեկության` Աժ-ում անցած տարվանից ճաշարանը չի գործում: Բայց բոլորին է հայտնի, որ ճաշարանը ոչ միայն գործում է, այլև այնտեղ 3 աշխատակիցներ սպասարկում են այցելուներին, մեկը մատուցող է, կա մեկ բանվոր, մի աման լվացող և երեք խոհարար` չհաշված ղեկավարությանը: Այսպիսով` փաստացի 9 հոգի Աժ ճաշարանում են աշխատում, սակայն ԱՊԸ-ն լուծարման մասին փաստաթուղթ է ներկայացրել պետությանը:




Լրահոս