Հայկական ժամանակ. Ի՞նչ կապ ունեն Նոր Նորքի զինանոցը, ՈԶ հրամանատարի տեղակալի կալանքն ու Հրանտ Մարգարյանի տան գողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՔԾ-ին մոտ կանգնած աղբյուրը թերթի թղթակցին սենսացիոն տեղեկություն է հաղորդել: Ըստ այդմ, փետրվարին Նոր Նորքում հայտնաբերված զենքի խոշոր խմբաքանակը կարող է կապ ունենալ ՀՀ ՈԶ հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի հետ:
“Նոր Նորքում հայտնաբերված տպավորիչ զինանոցը, եթե հիշում եք, պատկանում էր Դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանին: Եվ ահա, պարզվում է, վարկած կա, որ սա ոստիկանության զորքերից հափշտակված զենք է եղել, և այդ հափշտակության համար մարտի 3-ին, այսինքն` Նորքի զինանոցի բացահայտումից չորս օր անց, կալանավորվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանը: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը այս գործը համարում է քաղաքական, որովհետև կասկածներ ունի, թե ոստիկանության զորքերից հափշտակված զենքը պետք է օգտագործվեր քաղաքական նպատակներով: Շշուկներ կան, ի դեպ, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տնից օրերս կատարված գողությունը ոչ թե գողություն է, այլ, ըստ էության, ոչ պաշտոնական խուզարկություն: Թե որքանով են իրական այս շշուկները, առայժմ դժվար է ասել”, – գրում է թերթը:




Լրահոս