ՌԴ Անգլիայից վարակված հավի միս է ներկրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պրիմորսկի տարածաշրջանում հայտնաբերվել է լիստերոզով վարակված հավի միս Անգլիայից: Լիստերոզը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է. հայտնել են գուղատնտեսական ապրանքնրի վերահսկման վարչությունում:

Բեռը Մեծ Բրիտանիայից ժամանել է մինչև Եվրամիության երկրների դեմ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կիրառումը: Ապրանքի հետ անասնաբուժական սերտիֆիկատներ չեն եղել, տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը:

Կյանքի համար վտանգ ներկայացնող մթերքն արտադրվել է KenRead & Son Limited ձեռնարկությունում: Ի դեպ, դա առաջին դեպքը չէ, երբ այս արտադրողի մթերքում լիստերիաներ են հայտնաբերվում: 2012-ին այս բակտերիաները գտել էին հավի ֆարշում:

Օրերս լիստերիաներ են հայտնաբերվել նաև Դանիայում: Վարակված մսից նրբերշիկ են պատրաստել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ թունավորվել են, ևս 11 մարդ՝ զոհվել:




Լրահոս