ՕԵԿ-ն ու Ագրարային համալսարանն այսօր խաղաղությամբ են բաժանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է, ինչ Ագրարային համալսարանի տարածքում իրավիճակը լարված է: Երեկ բախումներ են տեղի ունեցել համալսարանի և «Օրինաց երկիր» կուսակցության միջև, որն էլ այդ տարածքում շինարարություն է իրականացնում:

Այսօր կրկին համալսարանի տարածքը բազմամարդ է եղել, բախումները կրկին շարունակվել են, սակայն, ինչպես Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը՝ կողմերը որոշել են խաղաղությամբ բաժանվել:
«Երկկողմանի ոչինչ չի փոխվել. մենք կոչ ենք անում սպասել մինչև դատական վճիռը կլինի, իրենք էլ համառորեն շարունակում են աշխատանքը: Ավելին, իրենք թույլ չեն տալիս տարածք մուտք գործել այն տարածք, որը վիճահարույց չէ և մեզ է պատկանում: Իրենք ասում են, որ մենք այդ տարածքը ժամանակին օգտագործել ենք», – նշեց նա:

Պրոռեկտորի խոսքով՝ այս պահին մի փոքր խաղաղ է, սակայն պարզ չէ, թե ինչքան դա կշարունակվի:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ շինարարություն է իրականացնում ագրարային համալսարանի հարակից տարածքում, սակայն համալսարանի անձնակազմը դեմ է: Մի քանի օր անց կլինի նաև դատարանի որոշումը:




Լրահոս