Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրն այսօր 7-րդ անգամ հանվել է աճուրդի: Օգոստոսի 11-ին ավարտվել էր 6-րդ աճուրդի վերջնաժամկետը, սակայն համալիրը գնելու հայտ այդպես էլ չէր ներկայացվել:
Նշենք, որ համալիրը 6-րդ անգամ աճուրդի էր հանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով, իսկ 7-րդ աճուրդը կրկին 10 տոկոս զեղչով է մեկնրկել, այսինքն՝ 10 մլրդ 283 մլն 383 հազար 350 դրամով կամ մոտ 25 մլն 81 հազար դոլարով:
Հիշեցնենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն դրանից հետո եղած բոլոր վեց աճուրդների ժամանակ այդպես էլ գնորդ չի հայտնաբերվել:
Ընդգծենք նաև, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է