Վրաստանը դադարեցնում է Ռուսաստանի հետ Բաց երկինք համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանը միակողմանիորեն չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ կնքված “Բաց երկինք” համաձայնագիրը: Վրացական իշխանությունների այս որոշման մասին արդեն իրազեկվել են համաձայնագրի անդամ բոլոր երկրները,-հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օդային հաղորդակցության մասին համաձայնագիրն ընդունվել էր 1992 -ին: Ներկայում դրան անդամակցում է 34 երկիր` ներառյալ Հայաստանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է քաղաքացիական ավիացիայի ոլորտում ընդլայնել և ազատականացնել երկրների միջև հարաբերությունները: Թբիլիսիի կարծիքով, ռուսական կողմն իր շահերի համար է օգտագործում փաստաթղթի այն կետը, որն արգելում է պետության սահմանից 10 կմ-ից պակաս շառավղով դիտորդական չվերթերի իրականացումը համաձայնագրի ոչ անդամ երկրներ: Նման տարածքներին է Մոսկվան դասում Աբխազիային ու Հարավային Օսիային:ԱԳՆ-ից պարզաբանել են, որ ընդունված որոշման համաձայն` Թբիլիսին ,չի թողնի Ռուսաստանի մասնակցությամբ դիտորդական չվերթերի իրականացում հանրապետության տարածքումե: Միևնույն ժամանակ, “Վրաստանը,չի իրականացնի նման թռիչքներ Ռուսաստանի տարածքում”:




Լրահոս