Թուրինի «Յուվենթուս»-ը 4-ամյա պայմանագիր է առաջարկել ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Էզեկիլ Լավեսիին:
Սակայն կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի կետերի շուրջ, և փարիզյան ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրոյով վաճառել Լավեսիի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ ներկայիս ակումբի հետ 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016 թվականին։