թեյավճարի պատճառով հայտնվել է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի Մինիսոտա նահանգից մի մատուցողուհի դատի է տվել ոստիկանությանը, որն առգրավվել է նրա 12,000 դոլար թեյավարձը,-հայտնում է lifenews.ru-ն:
Մատուցողուհի Սթեյսի Քնութսթոունը պահանջում է վերադարձնել առատաձեռն հաճախորդուհու իրեն թողած թեյավճարը:Ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող 5 երեխաների մայր Քնութսթոունն անսպասելի նման մեծ թեյավճար էր ստացել այս տարվա հունվարին: Հաճախորդուհին 12,000 դոլար գումարը սեղանին էր թողել տուփով: Դա հայտնաբերելուց հետո մատուցողուհին տեղյակ էր պահել այցելուին, սակայն տիկինը պնդել է, որ նա գումարն իրեն պահի:Ոստիկանները գումարն առգրավվել էին` ասելով, թե նա կստանա դա, եթե հաջորդ 2 ամսվա ընթացքում ոչ ոք չհայտնի դրա նկատմամբ իր իրավունքների մասին:Գումարին հավակնողներ այդ շրջանում չեն հայտնվել, բայց մատուցողուհին էլ չի ստացել իր թեյավճարը:Փորձագետները թղթադրամների վրա մարիխուանայի հետքեր են հայտնաբերել` դրանից ենթադրելով, որ դրանք թմրավաճառության գործով ապացույց են:




Լրահոս