Պռոշյան համայնքը զարգացման ճանապարհին է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքի ղեկավար Ա. Մուրադյանի ուղեկցությամբ մարզպետը հետևել է տեղի միջնակարգ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև կրթօջախի տնօրենին և աշխատակիցներին հանձնարարականներ տվել ուսումնական աշխատանքներն արդյունավետ կերպով կազմակերպելու և կրթօջախի գործառույթներն ամբողջական ծավալներով իրականացնելու ուղղությամբ:

Պռոշյան համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում Ա. Հարությունյանը շրջել է սենյակներում, ծանոթացել շենքային պայմաններին և բուժսարքավորումներով հագեցվածությանը, ինչպես նաև զրուցել է բուժաշխատողների հետ՝ կարևորելով բնակիչներին ամենայն հոգատարությամբ սպասարկելու հանգամանքը:

Համայնքային այս այցելության հաջորդ կանգառը եղել է տեղի մանկապարտեզը: Կոտայքի մարզպետը շրջել է պռոշյանցի մանուկների համար կառուցված նախակրթարանում, զրուցել ինչպես հաստատության սաների, այնպես էլ դաստիարակների հետ:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը Պռոշյան համայնքի ազգաբնակչության հետ հանդիպման ընթացքում կարևորել է վերջիններիս կողմից բարձրացվող հարցերի լայն շրջանակը՝ անդրադառնալով համայնքի զարգացմանը միտված անհրաժեշտ նախաձեռնություններին և գործընթացներին:

Շենքային պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով շրջայց է կատարվել նաև Պռոշյանի մշակույթի տանը: Կոտայքի մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկման արդյունքում կարևորել է մշակույթի կենտրոնի տան վերանորոգումն ավատրուն դարձնելու հանգամանքը և առաջարկել պատկան մարմինների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել խնդիրը վերջնականապես կարգավորելու ուողղությամբ:

Այցելության շրջանակներում Ա. Հարությունյանը եղել է նաև Պռոշյան համայնքում ՀՅԴ անդամների երեխաների համար կազմակերպված մանկապատանեկան ճամբարում, որտեղ զրուցել է ճամբարականների հետ՝ հետաքրքրվելով վերջիններիս առօրյայով:

Այցելության ավարտին կազմակերպված հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը մտքեր է փոխանակել նաև համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների և բնակիչների հետ` ընդգծելով համայնքի շարունակական ու համակողմանի զարգացման աշխատանքներին մշտապես աջակցելու իր պատրաստակամությունը:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս