Ջերմաստիճանն այսօր Երեվանում կհասնի 24 C-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր և վաղը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 8-ին` օրվա երկրորդ կեսին, հնարավոր են տեղումներ, 9-ին, 10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացնում են “Հայպետհիդրոմետ” ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկ կհասնի 24-ի, վաղը` 25-ի, հաջորդ օրերին` 26-ի:Ամենաշոգ ապրիլի 6-ը գրանցվել է 1952.-ին, երբ ջերմաստիճանը հասել է 27.9 0C –ի, ամենացուրտը 2004-ին էր` -5.0 0C:Հանրապետության տարածքում ապրիլի 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին` օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 9-ին և 10-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-8-ը կբարձանա 2-4 աստիճանով:




Լրահոս